ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՔՍՊՈ 2015 ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլի 26-ից 28-ը «Մերիդիան» Էքսպո կենտրոնում կայացավ «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող 330 ընկերություններ: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը` ապրիլի 26-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Ցուցահանդեսը ողջունել են նաև ՀՀ նախագահի խորհրդական, Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ապրիլի 27-ին և 28-ին ցուցահանդեսն այցելել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ապրիլի 26-ից 28-ը «Մերիդիան» Էքսպո կենտրոնում կայացավ «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող 330 ընկերություններ: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը` ապրիլի 26-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Ցուցահանդեսը ողջունել են նաև ՀՀ նախագահի խորհրդական, Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ապրիլի 27-ին և 28-ին ցուցահանդեսն այցելել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: