ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2014

2014թ. հունիսի 7-ից 9-ը Մեդիկալ Հորիզոն ընկերությունը մասնակցեց «Մանկության աշխարհ EXPO 2014» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին և ամենաուրախ միջազգային տոներից մեկն է, որի հիմնական նպատակն է կրկին մեկ անգամ արժևորել և պարտավորվել լինել պատասխանատու և երջանիկ կյանք պարգևել մեր փոքրիկներին :
Իսկ Մեդիկալ Հորիզոնը պարտավորված է անվտանգ և արդյունավետ արտադրանքով օգտակար լինել մեր փոքրիկներին՝ հիվանդության ժամանակ: