ԼԱՔՍԱԼԱԿ ՕՇԱՐԱԿ

Միջազգային անվանում Լակտուլոզա
Դեղաձև Օշարակ ներքին ընդունման համար, անանուխի համով
Բաղադրություն 100մլ ջրային լուծույթը պարունակում է 67գ լակտուլոզա և օժանդակ նյութեր
Դեղաբանական խումբ Լուծողական դեղամիջոց, օժտված օսմոտիկ հատկություններով
Դեղաբանություն
Լակտուլոզան ազդում է հաստ աղու մակարդակով` ցուցաբերում է հիպերօսմոտիկ , թուլացնող հատկություն, լավացնում է ֆոսֆատի և Ca2+ աղերի ներծծումը , նպաստում է ամոնիումի իոնների դուրսբերմանը : Լակտուլոզայի ազդեցության շնորհիվ տեղի է ունենում Lactobacillus acidophilus, Lactobacillus bifidus բակտերիաների բազմացում, որոնք քայքայում են լակտուլոզան կաթնաթթվի (հիմնականում) և մասամբ մրջնաթթվի և քացախաթթվի: Դրա շնորհիվ տեղի է ունենում հաստ աղու լուսանցքում օսմոտիկ ճնշման բարձրացում , PH-ի իջեցում , որի հետևանքով ամոնիակը արյունից ներթափանցում է աղիներ և իոնիզացվում: Ամոնիումի կապված իոնների դուրսբերումը իրականացվում է փորլուծության հետևանքով:
Օսմոտիկ ճնշման բարձրացումը և PH-ի իջեցումը հաստ աղիներում նպաստում են կղազանգվածի ծավալի մեծացմանն և աղիների կծկողունակության բարձրացմանը: Նշված հատկությունները խթանում են աղիների կծկողունակությունը և փափկեցնում կղազանգվածը: Փորկապությունը անցնելուց հետո վերականգնվում է հաստ աղիների նորմալ ֆիզիոլոգիական գործունեությունը:
Լյարդային էնցեֆալոպաթիայի կամ լյարդային (պրե) կոմայի ժամանակ ազդեցության մեխանիզմը իրականացվում է .

Պրոտեոլիտիկ բակտերիաների ճնշմամբ, որը բերում է ացիդոֆիլ բակտերիաների քանակի ավելացմանը, օրինակ (լակտոբակտերիաների)
Հաստ աղու պարունակության այրման հետևանքով ամիակի անցմանը իոնային ձևի
Աղիների դատարկմանը` հաստ աղիներում PH-ի իջեցման և հիպերօսմոտիկ ազդեցության շնորհիվ
Բակտերիաների խթանմամբ, որի շնորհիվ իջնում է ազոտ պարունակող տոքսիկ նյութերի քանակը
Ցուցումներ
Փորկապություն , հաստ աղու կծկողունակության կարգավորում:
Կղազանգվածի փափկեցում ` թութքային հանգույցների, հաստ աղու և հետանցքի շրջանում վիրահատությունների ժամանակ:
Լյարդային էնցեֆալոպաթիա: Լյարդային կոմա կամ պրեկոմա:
Աղիների դիսբակտերիոզ . էնտերիտ, սալմոնելիոզի և շիգելիոզի հետևանքով, սալմոնելիոզի բակտերիակրության ստադիայում:
Հակաբիոտիկների կիրառումից  հետո` աղիների նորմալ միկրոֆլորայի վերականգնման նպատակով:
Ալերգիկ հիվանդություններ` եղնջացան, դերմատիտներ, էկզեմա:
Оստեոպորոզի ժամանակ նպաստում է միներալների յուրացմանը, (հատկապես կալցիումի)
Երիկամային անբավարարություն