Հետևեք մեզ
Առևտրային անվանում Զիդին
Միջազգային չպատենտավորված անվանում. քլորհեքսիդին
Քիմիական անվանում 1,1'-Hexamethylenebis(5-[p-chlorophenyl]biguanide)
Դեղաբանական ձև հեշտոցային մոմիկներ 16 մգ: Նկարագրություն. Սպիտակ կամ դեղնասպիտակավուն գույնի հեշտոցային մոմիկներ:
Բաղադրություն 1 մոմիկը պարունակում է ակտիվ նյութ ՝ քլորհեքսիդին բիգլյուկոնատ16մգ: Օժանադակ նյութեր . հիմք մոմիկների համար, պոլիէթիլենօքսիդ 400 և պոլիէթիլենօքսիդ 1500: Դեղաբանական խումբ հականեխիչ դեղամիջոց տեղային օգտագործման համար:
Դեղաբանական ազդեցություն
Զիդինը համարվում է հականեխիչ դեղամիջոց տեղային կիրառման համար, Արդյունավետ է գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների հանդեպ: Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorrhoeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacteroides fragilis, Herpes virus.Դեղի հանդեպ թույլ զգայուն են որոշ շտամներ Pseudomonas spp., Proteus spp., նաև կայուն են թթվակայուն բակտերիաների նրանց սպորների, սնկերի և վիրուսների հանդեպ:Զիդինը չի ընկճում լակտոբակտերիաների ֆուկցիոնալ ակտիվությունը: Պահպանում է որոշակի ակտիվություն արյան և թարախի առկայության դեպքում: Պրակտիկորեն չի ներծծվուն ստամոքսաղիքային համակարգից: Ներհեշտոցային կիրառման ժամանակ պրակտիկորեն չի ներծծվում և համակարգային ազդեցություն չի ցուցաբերում :
Կիրառման ցուցումներ Վեներական հիվանդություների կանխարգելման ժամանակ . գոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնիազ, գարդներելիոզ, խլամիդիոզ և ուրեոպլազմոզ: Զիդինի կիրառումը կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կատարել չպաշտպանված սեռական ակտից հետո 2 ժամվա ընթացքում, քանի որ 2 ժամ անց հարուցիչը ներթափանցում է հեշտոցի լորձաթաղանթի բջջի մեջ և քլորհեքսիդինի հանդեպ դառնում է անհասանելի:
Ինֆեկցիոն բորբոքային բարդությունների առաջացման կանխարգելման նպատակով.
Մանկաբարձա-գինեկոլոգիական միջամտությունների ժամանակ, ծննդաբերություններից և աբորտներից առաջ, գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական միջամտությունից առաջ, ՆԱՊ-ի դնելուց առաջ և հետո, արգանդի պարանոցի դիոթերմոկոագուլյացիայից առաջ և հետո, ներարգանդային հետազոտություներից առաջ : Խրոնիկական էնդո- և էկզոցերվիցիտների բուժում, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վագինիտներ:
Բակտերիալ վագինոզի և կոլպիտների բուժում:
Հակացուցումներ Գերզգայունություն ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի հանդեպ:
Կիրառման ձև և դեղաչափում
Կիրառումից առաջ մոմիկը հանել խցիկից:
Բուժման նպատակով . 1 մոմիկից օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան) 7-10 օր:
Ըստ անհրաժեշտության հնարավոր է բուժման ընթացքի երկարացում մինչև 20 օր: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների կանխարգելման նպատակով .1մոմիկ չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո 2 ժամվա ընթացքում; Կողմնակի երևույթներ
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, քոր, դեղը հանելուց հետո երևույթները անհետանում են : Փոխազդեցությունն այլ դեղերի հետ Չի արտահայտվել: Խորհուրդ է տրվում տեղեկացնել բժշկին միաժամանակ այլ դեղեր օգտագործելու դեպքում: Գերդեղաչափում Տվյալներ չկան Նախազգուշացումներ Զիդինը անհամատեղելի է անիոնային խումբ պարունակող դետերգենտների հետ և օճառի հետ , եթե այն կիրառվում է ներհեշտոցային : Արտաքին սեռական օրգանների հիգիենիկ խնամքը չի ազդում Զիդինի մոմիկների արդյունավետության և ընդունելու վրա: Հղիություն և կրծքով կերակրում Կարելի է կիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Թողարկման ձև
Տուփում 10 հեշտոցային մոմիկ: Պահպանման ժամկետ 2 տարի
Պահել +25˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում։
Բացթողման կարգ Բժշկի ցուցումով