ՌԵՀԻԴ ՍՈԼՅՈՒՇՈՆ

Դեղաբանական խումբ Ներքին ընդունման ռեհիդրատացիոն լուծույթ

Դեղաձև Լուծույթ բալի , բանանի համով և առանց համային հավելումների

Ակտիվ բաղադրատարրեր 5մլ- ում
Նատրիումի քլորիդ 17,5մգ
Նատրիումի ցիտրատ 14մգ
Կալիումի քլորիդ 7,4մգ
Գլյուկոզա մոնոհիդրատ 74,25մգ
Նատրիումի բենզոատ Е 211

Դեղաբանություն
Փորլուծության և փսխման հետևանքով օրգանիզմում առաջանում է ջրի և էլեկտրոլիտների (նատրիում, կալիում, բիկարբոնատներ) կորուստ : Եթե այդ կորուստը չվերականգնվի, այն կբերի ջրի և էլեկտրոլիտների դեֆիցիտի և կզարգանա ջրազրկում: Ջրազրկման ժամանակ Ռեհիդ Սոլյուշոնի կիրառումը թույլ է տալիս կատարել ռեհիդրատացիա՝ օրալ ճանապարհով: Ռեհիդրատացիայի ռեժիմը ընտրվում է ջրազրկման ասիճանին համապատասխան:

Ցուցումներ
Երեխաների և մեծահասկաների մոտ երկարատև փորլուծության կամ փսխման ժամանակ՝ ջրա-աղային բալանսը վերականգնելու նպատակով
Սուր փորլուծություն (խոլերա)
Թեթև կամ չափավոր ջրազրկում
Ջերմային սթրես
Որպես կանխարգելող միջոց՝ ֆիզիկական և ջերմային ծանրաբեռնվածության ժամանակ, որը կարող է առաջացնել առատ քրտնարտադրություն:

Հակացուցումներ
Երիկամների ֆունկցիայի խանգարում
Շաքարային դիաբետ
Գիտակցության կորուստ
Աղիքային անանցանելիություն
Բարձր զգայունություն լուծույթի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ