ՑԵՏԱՄՈԼ ՄՈՄԻԿՆԵՐ

Ցետամոլ մոմիկներ 80մգ, 150մգ, 325մգ 
Միջազգային չպատենտավորված անվանում
Պարացետամոլ (ացետամինոֆեն) 
Բաղադրություն
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 80 մգ, 150 մգ և 325 մգ ակտիվ բաղադրատարր պարացետամոլ և օժանդակ նյութեր։ 
Դեղաձև
Ուղիղաղիքային մոմիկներ 
Դեղաբանական խումբ
Հակաբորբոքային դեղեր 
Դեղաբանություն
Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։
Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։ Պարացետամոլը ընտրության ցավազրկող ու ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների և այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով)։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի և արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից։
Դեղակինետիկա
Պարացետամոլը լավ է ներծծվում ինչպես ներքին ընդունման, այնպես էլ ուղիղաղիքային կիրառման դեպքում։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է մոմիկի ներդնելուց հետո մոտավորապես 2-3 ժամ անց։ Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձևով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։
Ցուցումներ 
-որպես ջերմիջեցնող միջոց սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով, հետպատվաստումային շրջան:
-որպես ցավազրկող` թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ)