ԳԵՐՉԱԿԻ ՅՈՒՂ

Միջազգային անվանում
Գերչակի յուղ
Դեղաձև
Յուղ արտաքին և ներքին կիրառման համար , բանանի, անանուխի և բալի համերով:
Բաղադրություն
Ազդող նյութը գերչակի յուղ
Դեղաբանական խումբ
Թուլացնող միջոց
Դեղաբանություն
Բուսական ծագման լուծողական միջոց: Ներքին ընդունումից հետո բարակ աղիներում լիպազա ֆերմենտի ազդեցության տակ ենթարկվում է հիդրոլիզի առաջացնելով ռիցինոլաթթու, որն էլ գրգռելով աղիների ռեցեպտորները ակտիվացնում է կծկողունակությունը անբողջ աղեգալարում:
Ցուցումներ
Ներքին ընդունման ձևով ցուցված է կիրառել սուր և խրոնիկական փորկապությունների ժամանակ:
Նախա - և հետվիրահատական շրջանում
Դիագնոստիկ հետազոտություններին նախապատրաստելուց առաջ ` աղիները դատարկելու նպատակով :
Արտաքին կիրառման ձևով օգտագործվում է մաշկային խոցերի, այրվածքների ժամանակ, մաշկի փափկեցման, նաև մազերի աճի լավացման համար:
Դեղաչափում և կիրառման ձև
Մեծահասակներին ցուցված է կիրառել օրը 15-30մլ
Երեխաներին - 5-15մլ
Հատուկ ցուցումներ
Փորկապության ժամանակ գերչակի յուղը չի կարելի կիրառել 3 օրից ավելի անընդմեջ:
Ազդեցությունը սկսվում է 4-5 ժամ հետո, երբեմն ավելի շուտ:
Հակացուցումներ
Հակացուցված է հղիներին և կրծքի հասակի երեխաներին:
Աղիների անանցանելիություն, անհայտ էթիոլոգիայի,թունավորումներ ճարպալույծ նյութերով (ֆոսֆոր, բենզոլ և այլն):
Աղեստամոքսային համակարգի արյունահոսությունների ժամանակ: