ԻԶՈԿՈՆԱԶՈԼ-Մ

Միջազգային չպատենտավորված անվանում իզոկոնազոլի նիտրատ

Քիմիական անվանում 1-a[(2,4-դիքլոր-b-դիքլորբենզիլօքսին)-ֆենէթիլ]-իմիդազոլի նիտրատ 

Դեղաձև հեշտոցային մոմիկներ 600մգ 

Բնութագիր Սպիտակ կամ դեղնասպիտակավուն գույնի հեշտոցային մոմիկներ 

Բաղադրություն 1 մոմիկը պարունակում է ակտիվ նյութ իզոկոնազոլի նիտրատ 600 մգ, օժանդակ նյութ՝ Նովատա: 

Դեղաբանական խումբ Հակասնկային միջոց

Դեղաբանական ազդեցություն
Իզոկոնազոլը հանդիսանում է իմիդազոլի ածանցյալ և ցուցաբերում է տեղային հակասնկային և հակաբակտերիալ ազդեցություն։ Ազդեցությունը ֆունգոստատիկ է։ Ակտիվ է դերմատոֆիտների, բորբոսասնկերի, խմորասնկերի, ինչպես նաև գրամդրական բակտերիաների (ստաֆիլակոկեր, միկրոկոկեր, ստրեպտոկոկեր) նկատմամբ։ Արգելակում է էրգոստերոլի սինթեզը և խախտում է մանրէի բջջաթաղանթի բաղադրությունն ու ամբողջականությունը։ 

Ցուցումներ Հեշտոցի սնկային ինֆեկցիաներ, այդ թվում նաև գրամդրական բակտերիաների կողմից հարուցված համակցված ինֆեկցիաներ։

Հակացուցումներ Գերզգայունություն ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ։ 

Դեղաչափում և կիրառում
Ցանկալի է մոմիկը կիրառել երեկոյան՝ քնելուց առաջ պառկած վիճակում։ Ցուցված դեղաչափը` 1 մոմիկ, անհրաժեշտության դեպքում կարելի օգտագործել ևս մեկ մոմիկ 5 - 10 օր հետո։ Խորհուրդ չի տրվում բուժումը կատարել դաշտանային ցիկլի ընթացքում:

Կողմնակի ազդեցություն Կիրառման ժամանակ կարող են նկատվել տեղային ռեակցիաներ` գրգռվածություն, քոր և այտուց։ Հազվադեպ հնարավոր է ալերգիկ ռեակցիա պրեպարատի կիրառման տեղում։

Փոխազդեցություն այլ դեղերի հետ 

Հայտնաբերված չեն։ Խորհուրդ է տրվում տեղեկացնել բժշկին զուգահեռ կատարվող այլ բուժումների մասին։
Գերդեղաչափում
1 անգամ բարձր դեղաչափով օգտագործելու կամ պատահական ներքին ընդունելու դեպքում բացակայում է սուր ինտոքսիակցիայի վտանգը։