Հետևեք մեզ
Միջազգային չպատենտավորված անվանում Դիկլոֆենակ նատրիում
Բաղադրություն Ակտիվ բաղադրատարր. մեկ մոմիկը պարունակում է 12,5մգ, 25մգ, 50մգ, 100մգ նատրումի դիկլոֆենակ
Դեղաբանական հատկությունները Դիկլոֆենակ նատրիումը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների խմբից է, օժտված է լավ արտահայտված հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող հատկություններով: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստոգլանդինների սինթեզի ընկճմամբ, որոնք կարևոր դեր ունեն բորբոքման, ցավի և տենդի պատճառագիտության մեջ:
Դեղակինետիկա Դիկլոնն արագ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Պլազմայում դեղի առավելագույն խտությունն ապահովվում է մոմիկների կիրառումից հետո առնվազն 1 ժամվա ընթացքում: Նյութափոխանակվում և արտազատվում է հիմնականում մեզով, փոքր քանակությամբ դուրս է գալիս լեղու միջոցով: Դիկլոֆենակ նատրիումի ազդեցության արագությունը ավելի մեծ է ռեկտալ մոմիկների ձևով կիրառելիս, քան` պերօրալ:
Ցուցումներ Հենա-շարժական ապարատի բորբոքային և կազմափոխական հիվանդություններ` ռևմատաբնույթ հոդաբորբ(ռևմատոիդ արթրիտ), պատանեկան ռևմատաբնույթ հոդաբորբ, ոսկրահոդաբորբ, անկիլոզացնող սպոնդիլիտ և սպոնդիլոարթրիտ, տենդինիտ, տենդովագինիտ, մկանային ցավեր: Ռևմատիզմ, ռչ հոդային ռևմատիզմ, սուր հոդատապի գրոհներ Միգրենի նոպաներ Գինեկոլոգիական պրակտիկայում` ալգոդիսմենորեա (ցավոտ դաշտան), բորբոքային երևույթներ Տարբեր ծագման և բնույթի ցավեր (երեխաների մոտ ատամների ծկլթում 1 տարեկանից բարձր ), հետվնասվածքային և հետվիրահատական ցավ, ատամնաբուժական կամ օրթոպեդիկ ցավեր, Նևրալգիաներ, նևրիտ, լյումբոիշիալգիա Բարձր ջերմություն (տենդ), 39 º С-ից բարձր Բորբոքային հիվանդությունների ժամանակ կոմբինացված թերապիայում Հետվիրահատական և հետտրավմատիկ ցավեր Ստոմատոլոգիական և օրթոպեդիկ վիրաբուժություն
Հակացուցումները
Ակտիվ նյութի հանդեպ գերզգայունություն
Արյան պատկերի շեղումներ անհայտ պատճառի
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոց Ինչպես այլ ՈՍՀԴ, հակացուցված է ասթմայով, եղնջացանով, ացետիլսալիցիլաթթվից կամ պրոստոգլանդին սինթետազի այլ արգելակիչներից խթանվող սուր թոքաբորբով հիվանդներին: Պրոկտիտ Երեխաներ միչև 1 տարեկան Լյարդի, երիկամների և սրտային անբավարարության ծանր ձևեր Հղիության 3-րդ եռամսյակ Նախազգուշացումներ Դիկլոնը հարկավոր է զգուշությամբ կիրառել Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: Զարկերակային հիպերտոնիայի, կամ սրտային անբավարարության ժամանակ: Խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ տառապողների մոտ: Անցյալում արյունահոսությամբ և պերֆորացիայով ուղեկցվող ստամոքսի և աղիների խոցային հիվանդությունների ժամանակ: Լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ: Հղիություն և կրծքով կերակրում Հղիության 1-2 եռամսյակներում կիրառվում է այն դեպքերում երբ մոր մոտ սպասվելիք արդյունքը գերազանցում է պտղի մոտ հնարավոր ռիսկը: Դիկլոնը նշանակվում է մինիմալ դեղաչափումներով: Դիկլոնը խորհուրդ չի տրվում կիրառել հղիության 3-րդ եռամսյակում: Դիկլոֆենակ նատրիումը թափանցում է կրծքի կաթի մեջ քիչ քանակով, հետևաբար ցանկալի չէ Դիկլոնը կիրառել կրծքով կերակրելիս: Դեղաչափում և կիրառումը Մեծեր Սկզբնական օրական դեղաչափը 100-150մգ է: Ընդհանուր դեղաչափը կարող է բաժանվել 2-3 ընդունումների: Գիշերային ցավը և առավոտյան կարկամվածությունը վերացնելու համար օրվա ընթացքում կիրառվող դեղահատերի հետ կարող է զուգակցվել մոմիկների գիշերային (քնելուց առաջ) կիրառումը: Առավելագույն օրական դեղաչափն է 150մգ-ը: Ալգոմենորեայի (ցավոտ դաշտան) ժամանակ սկզբնական դեղաչափն է 50-100մգ-ը, անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել մինչև օրը 150մգ: Մոմիկները պետք է կիրառել հենց առաջին սիմպտոմների ժամանակ: Միգրենի նոպաների ժամանակ սկզբնական դեղաչափը 100մգ է: Մոմիկը կիրառվում է միգրենի սկսվող նոպայի ժամանակ: Մի քանի ժամ հետո կարելի է կրկնել, չգերազանցելով օրեկան առավելագույն դեղաչափը՝ 150մգ: Երեխաներին նախատեսված են միայն 12.5մգ և 25մգ մոմիկները: Դեղաչափումը կատարվում է 0.5-2մգ/կգ քաշին օրը, որը կարելի է բաժանել 2-3 ընդունման համար: 1 տարեկանից մինչև 5 տարեկան երեխաներին նախատեսված է 12.5մգ , իսկ 5 տարեկանից մինչև 14 տարեկան 25մգ մոմիկներ: Պատանեկան ռևմատանման հոդաբորբի բուժման համար օրական դեղաչափը կարող է մեծացվել առավելագույնը մինչև 3մգ/կգ-ի բաժանված 2-3 ընդունումների: Կողմնակի ազդեցություններ Դիկլոֆենակ նատրիումն առավելապես հրահրում է ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, գլխացավ, քնկոտություն, թուլություն: Նկարագրված է նաև քոր, մաշկի կարմրություն: Փոխազդեցությունն այլ դեղերի հետ Լիթիումի կամ դիգոքսինի հետ միաժամանակ կիրառման դեպքում արյան մեջ աճում են առաջինների խտությունները: Կալիումապահպան միզամուղների հետ միաժամանակ կիրառման արդյունքում կարող է առաջանալ գերկալիումարյունություն, ացետիլսալիցիլաթթվի հետ` դիկլոֆենակի խտության նվազում: Դիկլոֆենակի նշանակումը ասպիրինի կամ կորտիկոստերոիդների հետ մեծացնում է ստամոքսաղիքային արյունահոսության կամ խոցագոյացման հավանականությունը: Հարկավոր է խուսափել երկուսից ավել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի միաժամանակ կիրառումից: Շաքարային դիաբետի ժամանակ դիկլոֆենակ նատրիումը պետք է զգուշությամբ կիրառել և հսկողության տակ պահել շաքարի մակարդակը արյան մեջ: Բացթողման կարգ Բժշկի դեղատոմսով
Փաթեթավորում Տուփ 10-ական մոմիկով` 12.5, 25, 50 և 100մգ:
Պահպանման պայմաներ Պահել չոր և սառը տեղում, երեխաներից հեռու:
ՊԻտանիության ժամկետ 3 տարի